Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Առողջապահության լրատու 3-4.2013

Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ

Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու։

 

Գրիպը համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ է: Համաճարակներն առաջանում են, երբ գրիպի վիրուսի նոր ենթատիպն ախտահարում է վերջինիս նկատմամբ ընկալունակ բնակչությանը: Այն կարող է պատճառ դառնալ աշխարհում բազմաթիվ համաճարակների միաժամանակյա առաջացմանը, ընդհուպ` պանդեմիաների (համավարակ), երբ վարակի թիրախ են դառնում միլիոնավոր մարդիկ, արձանագրվում են մահվան մեծաթիվ դեպքեր: Գրիպի պանդեմիաները հայտնի են արդեն մի քանի հարյուրամյակ: Անցյալ դարում պանդեմիաներ արձանագրվել են 1918թ.  (H1N1 «Իսպանական գրիպ»), 1957թ. (H2N2 «Ասիական գրիպ»), 1968թ. (H3N2 «Հոնգկոնգյան գրիպ») և 2009թ. (H1N1 «Կալիֆորնիական գրիպ կամ խոզի գրիպ»): 

 

Ի՞նչ է «խոզի գրիպը»

 

«Խոզի գրիպը» խոզերի շնչուղիների հիվանդություն է, որ հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը խոզերի շրջանում պարբերաբար գրիպի բռնկումներ է առաջացնում: Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն 2009թ. Մեքսիկայում տասնամյա երեխայի մոտ հայտնաբերվեց գրիպի մի ենթատեսակ, որը շատ նման էր խոզի գրիպի վիրուսին և մարդկությանը բացարձակապես հայտնի չէր: 2009թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց գրիպի նոր ենթատեսակով հարուցված հիվանդության դեպքի մասին: Հետագայում գրիպի այդ նոր` Ա H1N1 ենթատեսակը կամ խոզի գրիպը սկսեց արագ տարածվել` սկզբում ամերիկյան, հետագայում` եվրոպական տարածաշրջանի երկրներում, որն էլ 2009թ. հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի Ա /H1N1/ վիրուսային վարակի պանդեմիա հայտարարելու հիմք հանդիսացավ: Սակայն 2010 թվականի օգոստոսից ԱՀԿ-ի կողմից այն դասվել է մարդկային սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ կորցրել է նախկին ագրեսիվությունը և պանդեմիկ ներուժը: 

 

Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): Այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ: 

 

Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում: 

 

Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում.

 

Մարզերում` 

 

  • սուր շնչառական վարակներով 214 հիվանդ, 
  • թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ, 

 

Երևանում` 

 

  • սուր շնչառական վարակներով 353 հիվանդ, 
  • թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ: 

 

Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով  և ուշ դիմելիությամբ: 

 

Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ: 

 

Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին: 

 

ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներ

 

Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ի սկզբանե ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են: 

 

Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը։ 

 

Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում, շտապ օգնության կայաններում,  այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Միաժամանակ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում: 

 

 

Վրաստան

 

Վրաստանում «խոզի գրիպից» հղի կին է մահացել, Մարտ 04, 2013 

 

Վրաստանում «խոզի գրիպիցե մահացության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ Քութայիսում  H1N1 վարակից 27-ամյա հղի կին է մահացել:

 

Բժիշկների խոսքով՝ կնոջ մահվան պատճառը ուշացած բուժումն է եղել: Հիվանդը բուժման համար դիմել է վարակի ի հայտ գալուց մեկ շաբաթ անց, հայտնում է «Գռուզիա Online»-ը:

 

Սա Վրաստանում տվյալ վարակից մահացության արդեն 19-րդ դեպքն է: Հիվանդության զոհերի թվում են երեք հղի կին եւ երեք երեխա: Այս պահին լաբորատոր հաստատում է ստացել հիվանդացության 263 դեպք:

 

В տեսակի վարակ հայտնաբերվել է 16 հիվանդների մոտ, մնացածները վարակված են H1N1-ով:

 

 

Ռուսաստան

 

Վերջին ժամանակներս Մոսկվայի տարածաշրջանի Օդինցովոյի շրջանում գրիպով հիվանդացած յոթ մարդու մահ է գրանցվել: Նրանցից երկուսի մոտ վիրուսաբաններն ախտորոշել են բարձրապաթոգեն A/H1N1 վիրուսը:  Մնացած հինգը մահացել են թոքերի ծանր բորբոքումից:

 

 

Կամչատկայում խոզի գրիպից մահացության դեպք է արձանագրվել:Կամչատկայում խոզի գրիպից մահացության դեպք է արձանագրվել: Երկու շաբաթ Կամչատկայի երկրամասի Ելիզովո շրջանի բնակիչը տանն է եղել, հետո տեղափոխվել է  վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է: Այդ մասին գրիպի համաճարակի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարարի տեղակալ Մարինա Վոլկովան:

 

Եւս մեկ մահացու դեպք է գրանցվել  Վիլյուչինսկ քաղաքում: Հիվանդը բժշկի էր դիմել հիվանդությունն սկսվելուց երկու օր անց, սակայն նրա մոտ  գրիպի ախտորոշումը դեռեւս չի հաստատվել, հայտնում է rbc-ն:

 

Ռոսպոտրեբնադզորի շրջանային վարչության ղեկավար Նատալյա Ժդանովան հայտնել է, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը երկրամասում գնահատվում է որպես համաճարակային: Կամչատկայում մեկ ամսվա ընթացքում գրիպով հիվանդացել է 10,5 հազար մարդ: Բժիշկները գրանցել են A(H1N1) խոզի գրիպի 17 դեպք:

 

 

47-ամյա Ալեքսեյ Պշեննիկովն ու  59-ամյա Նիկոլայ Գրոմովը Օդինցովոյի Կենտրոնական հիվանդանոցում մահացել են հոսպիտալացումից մի քանի օր անց, հաղորդում է Life News-ը` վկայակոչելով բժկական շրջանակներում իր աղբյուրին:

 

Ռոսպոտրեբնադզոր տարածաշրջանային բաժնից Life News-ին հայտնել են, որ խոզի գրիպի հետեւանքով մահվան վերաբերյալ ստուգումներ են կատարվում:

 

Ռոսպոտրեբնադզորից նաեւ հայտնել են, որ խոզի գրիպի վարակի սպառնալիքի պատճառով որոշվել է գրպից մահացած բոլոր անձանց մոտ ստուգել  A/H1N1 վիրուսի առկայությունը:

 

Այսօր` մարտի 4-ին, ամբողջովին փակվել են Ելիզովո շրջանի բոլոր դպրոցները, եւս վեց ուսումնական հաստատություններ  մասամբ պրոֆիլակտիկայի են անցել:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ճառագայթային թերապիայի հետևանքները
Ճառագայթային թերապիայի հետևանքները

Շատ մարդկանց համար ուռուցքաբանական հիվանդություններն այլևս դատավճիռ չեն դառնում, քանի որ ախտորոշման, բուժման և պահպանող թերապիայի ժամանակակից մեթոդները օգնում են բուժվել այդ հիվանդություններից և շարունակել նորմալ ապրել...

Բուժում Ուռուցքաբանություն Ռադիոլոգիա և այրվածքաբանություն
2013-ին անվճար դեղերի ապահովվածությունը կմեծանա

ՀՀ առողջապահության նախարարի մոտ մարզպետարանների առողջապահության բաժինների պետերի մասնակցությամբ կայացած գործակարգավարական հերթական խորհրդակցության  ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին անդրադարձավ Հայաստանի...

Ուսումնասիրում են Հայաստանի փորձը
Ուսումնասիրում են Հայաստանի փորձը

 Մոնղոլիայի մի խումբ մասնագետներ Հայաստանում են ընտանեկան բժշկության ոլորտում մեր երկրի փորձն ուսումնասիրելու նպատակով: Ընտանեկան բժշկության զարգացման նպատակով կառուցվածքային նոր բարեփոխումների գործընթացում գտնվող...

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի
Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ...

Պատմության էջերից
Երգող-ապաքինող սկահակներ
Երգող-ապաքինող սկահակներ

Երգող սկահակների ազդեցությունը շատ ավելին է, քան պարզապես մերսումը; Այս անսովոր բուժական մերսման` «երգող սկահակների» կամ տիբեթյան սկահակների հայրենիքը Հարավ-արևելյան Ասիան է: Այն սկիզբ է առել եկեղեցական ծիսակատարությունների ժամանակ...

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Ափոյան Վիկտոր Թադեվոսի
Ափոյան Վիկտոր Թադեվոսի

Առողջապահության համակարգը ծանր կորուստ կրեց։ Փետրվարի 18-ին վախճանվեց բժշկական գիտությունների դոկտոր, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի պրոֆեսոր, Հայաստանի բժշկական ...

Պատմության էջերից
Մրսածությանը կօգնի նուռը
Մրսածությանը կօգնի նուռը

Մրսածության հիվանդությունների, գրիպի և ՍՇՎԻ-ների դեպքում հարկ է օգտագործել նուռ, չէ որ այն վիտամինային իսկական ռումբ է: Նռան մեջ պարունակվում են A, C, E, B1, B2 վիտամիններ, ինչպես նաև հանքանյութեր, ինչպիսիք են երկաթը, կալիումը, կալցիումը...

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է օգտակար ԼՈՒՐԵՐ: Կանխարգելում և բուժում տանը ԼՈՒՐԵՐ: Թերապիա
Վահանագեղձը հսկողության տակ է
Վահանագեղձը հսկողության տակ է

Վահանագեղձը կշռում է ընդամենը 15-20 գրամ, բայց օրգանիզմում վահանագեղձի կատարած դերը նրա չափերից շատ ավելի մեծ է և կարևոր: Որովհետև ողջ կյանքի ընթացքում վահանագեղձի արտադրած հորմոնները մասնակցում են օրգանիզմի բոլոր...

Ներզատաբանություն
Հոջկինի հիվանդություն` լիմֆոգրանուլեմատոզ
Հոջկինի հիվանդություն`  լիմֆոգրանուլեմատոզ

Նախկինում Հոջկինի հիվանդությունը ավշային համակարգի ուռուցքաբանական հիվանդություն էր համարվում: Որոշ ժամանակ անց փոխվեց միայն դրա բուժման միջոցները, իսկ ախտանիշները, դրսևորումն ու բարդությունները մնացին նույնը...

Ուռուցքաբանություն
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»
Էլենորա Գուլյան «Հայաստանը նաև իմ Հայրենիքն է, Երևանը իմ քաղաքն է»

Էլենորա Ալեքսանդրի Գուլյանի աշխատանքային գրքույկում միայն երկու գրառում կա. ՀՀ Գիտությունների ակադեմիայի կենսաքիմիայի գիտահետազոտական ինստիտուտ...

Բժիշկներ
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն
Աշխատանքով իմաստավորված կանացի երջանկություն

Գարնանաբույր տոնը` մարտի 8-ը, արդեն երկրորդ տասնամյակն է, ինչ նորանկախ Հայաստանում տոնվում է մեկամսյա կտրվածքով. մինչև ապրիլի 7-ը` մայրության ու գեղեցկության տոնը: Սա ուրախալի և տրամաբանական է, քանզի կին արարածն առհասարակ...

Բժիշկներ
Հիշողության լավացման մեթոդներ
Հիշողության լավացման մեթոդներ

Տարիների ընթացքում նկատում ենք, որ մեր հիշողությունն ավելի ու ավելի է վատանում. ծննդյան թվերը, իրադարձությունները, անուններն ու հեռախոսի համարները, կինոնկարների անվանումները մոռացվում են և էլ ավելի է դժվարանում դրանք հիշելը...

Հիշողություն, հիշողության խանգարումներ
Առողջության գրավականը
Առողջության գրավականը

Արթուր Շոպենհաուերի «Կյանքի իմաստության աֆորիզմեր» գրքից («Азбук», Սանկ-Պետերբուրգ, 2012թ.) հատված (կրճատումներով), առողջության և ուրախության փոխկապակցվածության մասին...

Հոգեկան առողջություն
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները

Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ